կարևոր
625 դիտում, 10 ժամ առաջ - 2026-07-19 12:55
Սպորտ

Այս թիմն արդեն կերտել է պատմություն. Առա՛ջ, Արգենտինա. Մեսսի ուղերձը՝ եզրափակչից առաջ

Այս թիմն արդեն կերտել է պատմություն. Առա՛ջ, Արգենտինա. Մեսսի ուղերձը՝ եզրափակչից առաջ

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ.  

«Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին։

Կիսել այս թիմի հետ յուրաքանչյուր օրը, պայքարել միասին, չհանձնվել դժվար պահերին և վայելել ամեն քայլը։   Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա և որը ոչ ոք չի կարող ջնջել հիշողությունից։ Առա՛ջ, Արգենտինա»։

Ֆուտբոլի պատմության ամենախոշոր Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մարզադաշտում եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։

Նշենք, որ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիա-Ֆրանսիա դիմակայության հաղթող է դարձել Անգլիան՝ 6։4 հաշվով։