|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հուլիսի 2-ին Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգի առնվազն 26 բնակիչ է զոհվել կայծակի հարվածներից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 3-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը:
Վերջին ժամանակներս Բիհարում դա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է գրանցվել: Հունիսի 25-ին կայծակներից զոհվել էր 92, իսկ հունիսի 30-ին՝ եւս 11 մարդ:
Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառն այն է, որ մարդիկ ամպրոպի ժամանակ շարունակում են աշխատել դաշտում՝ չնայած վտանգի բարձր մակարդակի նախօրոք զգուշացմանը: