|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով «Դսեղ» անտառտնտեսության տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 61-ամյա մի բնակչի 7 խմ փայտանյութով բեռնված` առանց պետհամարանիշի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամեր առաջ Մարց գյուղի հանդամասում բենզասղոցով բոխի, կաղնի եւ հացենի է հատել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: