|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի ապօրինի հատված փայտանյութ։
«ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի աշխատակիցները ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 8-րդ պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերել են շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենա։
Ստուգմամբ պարզվել է, որ փայտանյութը գոյացել է ապօրինի հատման արդյունքում։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ»,- ասված է հաղորդագրությունում։