|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հնդկաստանը հրատապ ձեռք կբերի ռուսաստանյան ՄիԳ-29 և Սու-30ՄԿԻ կործանիչներ, ինչպես նաև Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր՝ կապված Չինաստանի և Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» -ը՝ վկայակոչելով հնդկական ռազմական աղբյուրներին:
Հնդիկները հայտարարել են, որ Նոր Դելիին անհրաժեշտ է չեզոքացնել սպառնալիքները այն երկրներից, որոնք հնարավորինս արագ արդիականացնում են իրենց օդուժերը: Ըստ Հնդկաստանի՝ ռուսական զենքերը թշնամուն զրկելու են հնարավորությունից՝ ագրեսիայի դեպքում՝ օդում գերակայություն ձեռք բերելու համար:
Անցյալ տարի երկիրն արդեն պայմանագիր է կնքել Ս-400-ների մատակարարման վերաբերյալ և դրա համար փոխանցել է մոտ 800 միլիոն դոլար: Հնդկաստանը պետք է ստանա այն 2021 թ. սակայն Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի Ռուսաստան կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ Նյու Դելիում ակնկալում են այն ստանալ մինչև 2020 թվականի ավարտը: