|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին ՇՄ նախարարի հետ հանդիպել են ձկնարդյունաբերողները, որոնք դժգոհ են կառավարության նոր որոշումից։ Հանդիպմնանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշել է, որ պետք է նախարարությունը խուսափի հապճեպ որոշումներից եւ ոլորտի հարցերը քննարկի ձկնարդյունաբերողների հետ։
Վերջին շաբաթների ընթացքում ձկնաբույծները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության շենքի մոտ։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Նախարարն ասել էր օրենքն ընդունենք, հետո կարգը տնտեսվարողի հետ կքննարկենք, սակայն ինչպես ձկնաբույծներն են վկայում՝ նրանց հետ կարգը չի քննարկվում եւ իրենք ունեն մտավախություն, որ կարգը կառավարությունը կարող է մտցնել չզեկուցվող հարցերի շրջանակում, որոշում ընդունել եւ իրենց փաստի առաջ կանգնեցնել։
Մանրամասն՝ տեսանյութում։