|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) Շոտլանդիայում գտնվող Լոսիմուտ բազայից օդ են բարձրացրել երկու Եվրոֆիտրեր Typhoon կործանիչներ՝ ռուսական Տու-142 հականավային ինքնաթիռն ուղեկցելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail -ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ռուսական ինքնաթիռը թռել է Հյուսիսային ծովի վրայով՝ երկրի օդային տարածքի մոտ։
Պարբերականը մատնանշել է այն փաստը, որ մի քանի օր առաջ բրիտանական թագավորական ռազմածովային նավատորմն ուղեկցել է Լա Մանշով անցնող ռուսական ռազմանավերին: