|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայի օդանավակայանների ավելի քան 20 հազար աշխատակիցներ կարող են կորցնել աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավիահաղորդակցության ծավալների կրճատման պատճաոռվ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Օդանավակայնների օպերատորների բրիտանական ասոցիացիան:
«Ասոցիացիան կոչ է անում կառավարությանն ընդունել համապատասխան քայլեր Բրիտանիայի ավիացիոն ոլորտին օժանդակություն ցուցաբերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Համաձայն ասոցիացիայի վերլուծության, 2020 թվականին ուղևորների թիվը զգալիորեն քիչ կլինի նախորդ տարվա համեմատ: Նշվում է, որ օդանավակայաններում և ծառայություններ մատուցող ընկերություններում կորցվելիք աշխատատեղերի թիվը կարող է 110 հազարից ավելի լինել: