|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողները ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ կառավարությունում հաստիքներ պետք է կրճատվեն: Նախարարը հաստատեց, որ եթե իր նախարարությունում կան հաստիքներ, որոնք ավելորդ են, ապա պատրաստ են կրճատել:
Նա միաժամանակ հերքեց եզրակացությունը, թե ուռճացված է ապարատը, պարզապես, նրա խոսքով, պետք է կրճատվեն մի քանի հաստիքներ, որ հնարավոր լինի մնացած աշխատողների աշխատավարձերը բարձրացնել:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՏԿԱԻ նախարարությունը միացվի այլ նախարարության, Արմեն Երիցյանը դժվարացավ պատասխանել` ասելով, որ դա միայն վարչապետի որոշելու հարցն է:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե իր և մարզպետերի հարաբերությունները լավ չեն, քանի որ մարզպետերը հրաժարվում են ենթարկվել նախարարին, Արմեն Երիցյանը նույնպես հերքեց` ասելով, որ չի կարող այնպես լինել, որ մարզպետերը չկատարեն իր հանձնարարությունները: