|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է». այսպիսի Twitter-յան պաշտոնական գրառմամբ է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ԱՄՆ սենատոր Դևիդ Փերդյուի հետ ունեցած հեռախոսազրույցին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես զրույց ունեցա սենատոր Դևիդ Փերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև եղած սերտ համագործակցության և Վրաստան֊ԱՄՆ գործընկերության աճող դինամիկայի մասին. գործընկերություն, որ երբևէ ավելի ամուր չի եղել: Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է: Մենք գնահատում ենք Կոնգրեսի նշանակալի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։