|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել Clutch Chess International առցանց մրցաշարում:
Եզրափակիչում Կարլսենն 9,5:8,5 հաշվով առավելության հասավ իր մրցակցի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանու Կարուանային: Եզրափակիչն անցկացվեց երկու օրում:
Մրցաշարին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով կիսաեզրափակիչում մրցեց Կարլսենի հետ: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ընդհանուր գումարով Արոնյանը 6:12 հաշվով զիջեց մրցակցին:
Մրցաշարին, որը բաղկացած էր 12 տուրից, մասնակցում էին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն: Մրցանակային ֆոնդը կազմում էր 265 հազար ԱՄՆ դոլար: