Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված՝ ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էր երեք մարզիկ:
Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190) գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից՝ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 381 կգ-ով (170+211) արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի՝ մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը, երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195+230), դարձել է մրցաշարի հաղթող: