|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր մեկնարկում է Champions Showdown: CHESS 9LX մրցաշարը, որն անցկացվելու է Ֆիշերի շախմատի կանոններով։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ալիռեզան Ֆիրուջան։
Մրցաշարի ժամակարգն է 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։ Այսօր տեղի կունենան 1-3-րդ տուրերը։ Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։