|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հավաստիացրել է, որ երկիրը չի ունենա նույնասեռ ամուսնություններ և նույնասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրում:
«Ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է նորմալ գործող պետության կայունության համար», - ասել է Դուդան՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Վարշավայում:
«Ընտանիքը կնոջ և տղամարդու միություն է՝ մեր սահմանադրության նորմերին համապատասխան: Չկա և չի լինի ընտանիքի որևէ այլ ձև, բացի բացառապես կնոջ և տղամարդու միության, որը միակ սահմանադրորեն ընդունելի ձևն է», - նշել է Լեհաստանի նախագահը:
Նա նաև ասաց, որ թույլ չի տա երեխաների որդեգրում նույնասեռ զույգերի կողմից: «Մենք համաձայնություն չենք տվել որդեգրել երեխաներին նույնասեռ զույգերի կողմից: Կասկած չկա, որ նման որոշում չի կարող կայացվել: Սա խորթ գաղափարախոսություն է», - եզրափակել է Դուդան: