|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ներկայացրած` միասեռ ամուսնությունները օրինականացնող նախագիծը. տեղեկացնում է Associated Press-ը:
Օրինագծին դեմ է քվեարկել Ազգային ժողովի 293 պատգամավոր, կողմ` 222-ը:
Սոցիալիստները հենվում են Մարդու իրավունքների հռչակագրի 1-ին հոդվածին, որի համաձայն` «մարդիկ ծնվում եւ մնում են ազատ ու հավասար իրավունքներով»: Սակայն այս տարի Ֆրանսիայի գերագույն դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի` միասեռ ամուսնություններն արգելող օրենքները չեն հակասում երկրի Սահմանադրությանը:
Ներկայումս Ֆրանսիայում համասեռամոլները քաղաքացիական ամուսնություններ են կնքում, որոնք, սակայն, չեն ապահովում ժառանգության իրավունքը եւ սահմանափակում են սեփականության համատեղ իրավունքը: