|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ցուցարարները հրկիզելով Իսրայելի դրոշը, ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ
Այսօր, երեքշաբթի հունիսի 9-ին, քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը սրանից առաջ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է ելնելով իր ազգային շահերից, և նույն ժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 9 հունիսի 2020թ.