|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի»․ այս վանկարկումներով Մոսկվայում տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ։ Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։ Բողոքի ակցիայի պատճառը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն է, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ազատազրկումը, ինչպես նաև Միքայել սրբազանի նկատմամբ արդեն իսկ կայացված մեղադրական վերդիկտը։
«Աղոթում ենք, որ Աստված պահպանի և անսասան պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապօրինի ազատազրկված են»,- իր խոսքում ասել է բողոքի ակցիայի մասնակից հոգևորականներից մեկը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: