|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներկայացնում եմ իմ հեղինակային IQ տեստը, որի միջոցով կարող եք պարզել ձեր մոտ բանականության հատիկների և ինքնապաշտպանական բնազդի առկայությունը:
Դուք ձեր ընտանիքով, ձեր կամքով կամ ակամայից, հայտնվել եք մի մարդատար ավտոբուսի մեջ, որի վարորդը անսթափ է, ոչ ադեկվադ, և ճանապարհի կեսից պարզվել է, որ նաև ավտոբուս քշել չգիտի: Ձեզ խոստացված հարմարավետ նստարանների, օդափոխության, լավ սպասարկման և երեքանգամյա սննդի փոխարեն Ձեր ճանապարհորդությունն ուղեկցվում է տարբեր վթարներով, անհարմարություններով, գարշահոտով, սուխարիներով, իսկ ձեզ խոստացված բարիքները վարորդը հատկացրել է միայն իր ընկերներին, համոզելով ձեզ, որ ինչ անում է, ձեր խաթր է անում: “Ոչինչ, կդիմանամ: Մի ձև տեղ հասնենք, էլ այս վարորդի մոտ չեմ նստի”, - մտածում եք դուք:
Հարթ մայրուղու վրա այդ ամենը դեռ տանելի էր, սակայն վարորդը ձեզ խաբելուց բացի ճանապարհի կեսից շեղվել է, մոլորվել է, ու “Ոնց պետք լինի, այդպես էլ կքշեմ” ասելով՝ ձեզ հասցրել է մի շատ վտանգավոր, նեղ ու լեռնային արահետի, որն աջից ականապատված է, իսկ ձախից՝ խորը ձոր է: Դուք հասկանում եք, որ ձեր ապագան ու կյանքը վտանգված են, և պետք է որոշում կայացնել ու դիմել որոշակի գործողությունների:
Ունեք ընդամենը 2 տաբերակ:
A. Համախմբվել ձեզ այս օրը հասցրած, քշել չիմացող ու խմած վարորդի շուրջ: Իր համար երգեր երգել, շոկոլադ հյուսրասիրել, մեջքը մասաժ անել, որ ականների ու ձորի արանքից ձեզ փորձի հանել:
B. Ավտոբուսի ուղևորների մեջից միասին ընտրել քշել իմացող, ավելի հմուտ, սթափ և փորձառու մեկին, ու այդ ծանր ճանապարհահատվածում վստահել իրեն ավտոբուսի ղեկը:
A տարբերակ ընտրողները թող դնեն ջղային սմայլիկ, B տարբերակ ընտրողները՝ մնացած ամեն ինչ:
Տեստի պատասխանները:
A – շնորհավորում եմ ձեզ, դուք կամ անհույս լավատես եք, կամ անհույս կարճատես, կամ լատենտ լևոնական եք, կամ էլ բացահայտ նիկոլական: Ձեզ սպասում է կարճատև, բայց անհոգ թմբիրի մեջ և արկածներով լեցուն, վերջում էլ ՃՏՊ-ով ավարտվող ճանապարհորդություն: Թուլացեք և հաճույք ստացեք: Մինչ այդ կարող եք անցնել«Տրոպիկական ո՞ր մրգին եք դուք նման» էքսկլյոզիվ տեստը եւ կրկին դիտել «Նիկոլը շշփռեց կորոնավիրուսին. Պուտինն ու Թրամփը խոնարվեցին աշխարհի նոր առաջնորդի առաջ» տեսանյութը։
B – ցավակցում եմ ձեզ, դուք կամ ի սկզբանե հասկանում էիք իրավիճակի լրջությունը, կամ ձեր աչքերը, թեկուզ, ուշացումով, բայց այլևս բաց են: Ձեզ սպասում են դժվարություններ, գուցե՝ հարվածներ, բայց ձեր ապագան շատ ավելի երաշխավորված է, քանզի ՃՏՊ-ից խուսափելու շանսերը կտրուկ մեծացել են: Դուք փրկելու եք ինչպես ձեզ, այնպես էլ A պատասխան նախընտրածներին։