|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Գարիկ Սարգսյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։