|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի համաձայն` կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն է կիրառվել Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի նկատմամբ:
Դրա համար հիմք են ծառայել ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով` մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը և տնօրեն Նաիրա Ներսիսյանի գրավոր բացատրագիրը:
Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ պարզվել է` 2 երեխաների ընդունել են դպրոց մինչեւ 6 տարեկանը լրանալը, նաեւ լրացուցիչ պարապունքների համար ծնողների հետ պայմանագիր կնքված չի եղել: