|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնել էինք, որ Արենիում դասադուլ է, քանի որ բնակիչները դժգոհ են ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Նրանք պահանջում են նաև դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանի հրաժարականը:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպել է ցուցարարների հետ: Բնակիչները նրան ներկայացրել են իրենց պահանջները` ասելով, որ իրենց կբավարարի նաև դպրոցի տնօրենի հրաժարականը: Գյուղացիների բնորոշմամբ` տնօրենը դպրոցում զբաղվել է քաղաքականությամբ և դավաճանել իրենց:
Արենիի համայնքապետարանում զրուցել են մարզպետն ու Արենիի համայնքապետ Րաֆֆի Խաչատրյանը: Սարգսյանը արենցիներին խնդրել է իրենց` տնօրենի հեռացման պահանջի մասին գրավոր դիմում ներկայացնել:
Բնակիչներն այս պահին դադարեցրել են ցույցը, բայց դասադուլը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ դպրոցի տնօրենը չի հեռացվել պաշտոնից: