close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արենիում դասադուլ է. դժգոհ են ընտրությունների արդյունքներից (լուսանկարներ)

Հասարակություն

7 Նոյեմբերի 2017, 10:58
 Արենիում դասադուլ է. դժգոհ են ընտրությունների արդյունքներից (լուսանկարներ)

Երեկ կայացան խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրությունները, Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքում` ևս: Արենի խոշորացված համայնքում միավորվել են 9 նախկին համայնքներ` Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ Չիվա, Ռինդ:

Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 3 թեկնածու` Ռինդ համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Հուսիկ Սահակյանը, Արփիի ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը և ինքնաառաջադրված` Արենիի գործող գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը: Հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Հուսիկ Սահակյանը: Նա ստացել է 3123 քվե, Խաչատրյանը` 1967 քվե, իսկ Վարդանյանը` 1175 քվե:

Սահակյանի հաղթանակը դուր չի գալիս Արենի համայնքի բնակիչներին. դպրոցում դասադուլ է, բնակիչները բողոքի ակցիա են անում:

Yerkir.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց այլ համայնքապետ պետք չէ: «Մենք մեր համայնքապետ Րաֆֆի Խաչատրյանին ենք ուզում, մեր գյուղում նա է ընտրվել, և մեզ այլ համայնքապետ պետք չէ»,- ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով` եթե այդպես է, իրենց խոշորացված համայնք պետք չէ: «Մեզ մոտ հաղթել է մեր թեկնածուն»,- ասացին նրանք:

Ի դեպ, միայն Արենիում Խաչատրյանը ստացել է ընտրողների ձայների գերակշիռ մասը` 878 քվե, ՀՀԿ-ական թեկնածուն ստացել է ընդամենը 161 քվե:

Բնակիչները նաև պահանջում են Արենիի դպրոցի տնօրենի հրաժարականը: «Դավաճանել է գյուղին և գյուղացուն, պահանջում ենք հրաժարականը»,- ասացին նրանք: 

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica