|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրացական ընդդիմության մի մասը ցանկանում է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեին տեսնել որպես երկրի հաջորդ վարչապետ:
«Օրենք և արդարություն» քաղաքական միության ղեկավար Տակո Չարկվիանին կարծում է, որ Վաշաձեն պետք է դառնա ընդդիմության միասնական թեկնածու՝ նրան անվանելով «երիտասարդ բարեփոխիչ»:
Ավելի վաղ, Վաշաձեն ինքն էր հաստատել, որ մասնակցել է միասնական թեկնածուի առաջադրման վերաբերյալ խորհրդակցություններին:
Սակայն ընդդիմության մյուս ուժերը չեն շտապում աջակցել Վաշաձեին: «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին նախօրեին ասել է, որ Վաշաձեի թեկնածությունը կուսակցությունում չի քննարկվել և չի քննարկվելու:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա հոկտեմբերին՝ նոր համակարգով: Եթե հաստատվեն Սահմանադրության փոփոխությունները, 130 պատգամավոր մուտք կգործի խորհրդարան համամասնական, իսկ 20-ը՝ մեծամասնության ցուցակով։