|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր մինչև ժամը 18-ը դեռ թեկնածուների առաջադրման հնարավորություն կա:
Փաշինյանը նշեց, որ, իրավիճակը գնահատելով, ուրախ է, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա: «Մենք տրամադրված ենք ամբողջությամբ օգտագործել այդ հնարավորությունը: Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մեծ դրական էներգիա են կուտակել, և բոլոր քաղաքական ուժերի պարտավորությունն է, որ այդ էներգիան ծառայի ՀՀ ժողովրդի բարօրությանը: Հասկանալի է, որ այս ընթացքում որոշակի լարվածություն է առաջացել, բայց նաև ուրախ եմ, որ դա չի խանգարում, որ նման քննարկումներ ունենանք»,- ասաց նա: