|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները այսօր խորհրդակցություններ են սկսելու եկեղեցու նոր առաջնորդի թեկնածության կապակցությամբ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ծրագրվում է, որ խրոհրդակցությունների ավարտից հետո կնշանակվի կոնկլավի` գաղտնի քվեարկությունների օրը:
Հռոմի պապ կարող է ընտրվել ցանկացած կաթոլիկ տղամարդ, նույնիսկ` աշխարհիկ: Սակայն փաստացի 1378 թվականից Հռոմի պապ են ընտրվում միայն կարդինալները:
Հռոմի նոր պապի ամենահավանական թեկնածուներից են` 65-ամյա կարդինալ Պիտեր Թերքսոնը` Գանայից, 67-ամյա կարդինալ Մարկ Ուելլեն` Կանադայից, 80-ամյա կարդինալ Ֆրենսիս Արինզեն` Նիգերիայից, 77-ամյա կարդինալ Տարչիզիո Բետոնեն` Իտալիայից, 71-ամյա կարդինալ Անջելո Սկոլուն` նույնպես Իտալիայից: