|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնոհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը:
Մաղթում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին ուժ, համբերություն և ոգու տոկունություն»,-նշված է ուղերձում: