|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին:
Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ և նվիրումով:
Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում ունեցած մեր հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Հայաստանում միշտ կհիշենք Յուկիյա Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ, ով էական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և զորակցությունը Յուկիյա Ամանոյի ընտանիքին և հարազատներին»: