|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: