|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը սպանված են հայտաբերել 91-ամյա Սիրանույշ Կարապետյանին:
Ինչպես yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից, ոստիկանություն է զանգահարել նշված տան հարևանը և հայտնել, որ հարևանի աղջկա խնդրանքով բացել է նրանց տան դուռն ու տարեց կնոջը սպանված գտել:
Պարզվել է, որ նոյեմբերի 4-ի գիշերը տատին սպանել է թոռը ՝ 28-ամյա Արման Կարապետյանը: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Կարապետյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: