|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շաբաթօրյա ստուգայցերն անցկացրել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում:
Հայտնաբերվել են խախտումներ. կորոնավարակի դեմ պայքարի նորմերը չեն պահպանվել սուպերմարկետներից մեկում. բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է 1 արձանագրություն:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: