|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սեփական մարզաբազայում շարունակում է մարզումները` նախապատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Մայիսի 25-ին «Ուրարտուն» կանցկացնի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը, մրցելով «Արարատի» հետ։ Այդ խաղը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: