|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 3-ին` ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից կտեղափոխվի Մայնց:
Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում:
Հունիսի 5-ին` ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
Հունիսի 6-ին` ժամը 20:45-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայք