|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացումը կդադարեցվի, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը կտա համապատասխան հանձնարարականներ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Հյուսիսային հոսք-2» գազատարը կարող է դառնալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի մաս։ Այս մասին երեքշաբթի Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Եթե լայնածավալ պատժամիջոցների ռեժիմը ուժի մեջ մտնի, ապա, բնականաբար, ազդելու է նաև «Հյուսիսային հոսք-2»-ի վրա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Գերմանիան «Հյուսիսային հոսք-2»-ի գլխավոր ջատագովն էր ամբողջ Եվրոպայում: