|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական իշխանությունները դարձյալ պարետային ժամ են մտցրել, որը կտևի մայիսի 23-ից 26-ը՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նաև հայտարարել է երկրում մզկիթների վերաբացման մասին։ «Մայիսի 29-ին մենք կբացենք այն մզկիթները, որոնք համապատասխանում են պահանջներին», - հայտարել է Էրդողանը՝ հավելելով, որ մզկիթները կվերաբացվեն հունիսի 15-ին, իսկ դպրոցները սեպտեմբերին։
Նշենք, որ Թուրքիայում մայիսի 19-ի դրությամբ գրանցվել է վարակման 150,593 դեպք՝ 4,171 մահվան ելքով։