|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4-օրյա պարետային ժամ է մտցրել 31 նահանգներում՝ այդ թվում Անկարայում, Ստամբուլում և Անթալյայում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սահմանափակման միջոցառումները կշարունակվեն մայիսի 16-19-ը։
«Մայիսի 16-19-ը դարձյալ կմտցվի պարետային ժամ։ Այն կսկսվի շաբաթ 00։00-ից և կտևի մինչև երեքշաբթի 24։00», - նշել է թուրք նախագահը։ Էրդողանը երկրի մի շարք նահանգներում վերացրել է մուտքի և ելքի արգելքը, որոնց ցանկում չեն մտնում Ստամբուլն ու Անկարան։
Երկրում պարետային ժամ մտցվել էր ապրիլի 11-12-ը, 18-19-ը, 23-26-ը, մայիսի 1-3-ը և 9-10-ը։ Թուրքիայում գրանցվել է վարակման 139,771 դեպք՝ 3,841 մահվան ելքով։