|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան: Մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում ևս պլանավորված են չվերթներ և քաղաքացիների վերադարձի գործընթացը շարունակվելու է։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին, որոնք աջակցում են կառավարությանը այս գործընթացը կազմակերպելու հարցում: