|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ։ Նկատենք, որ այս տարվա վեց ամսում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով։ Ընդ որում, բերված թիվն արտագաղթած քաղաքացիներին չի ներառում։
Մշտակաև բնակչության պաշտոնական թիվը, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների հանրագումարն է, որը իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում գտնվողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ 2015-ի հուլիսի 1 –ի հետ համեմատած, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով։
Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի։ Ենթադրվում է, որ այդ քաղաքացիների մոտ կեսը հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանից ժամանակավորապես բացակայող քաղաքացիներն են, իսկ մյուս կեսը, թերևս, արտագաղթածներն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։