|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ օրում արձանագրել է արատկարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք: Այս մասին տեղեկացնում է Новости Грузия-ն:
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, 90 մարդ տուգանվել է պարետային ժամը խախտելու համար: Դրանից բացի, 91 մարդ խախտել է 2 մետր սոցիալական հեռավորություն պահելու սահմանափակման կանոնները: Եվս 17 հոգու ոստիկանությունը տուգանել է ավտոմեքենայով տեղաշարժի կանոնները խախտելու համար: Սահմանված է, որ 3 հոգուց ավելի մարդ, ներառյալ վարորդը, պետք է միաժամանակ չլինեն ավտոմեքենայում: Վերջին մեկ օրում չեն արձանագրվել տնտեսական գործունեության հետ կապված սահմանափակումների խախտումներ:
Վրաստանում պարետային ժամի և արտակարգ դրության ռեժիմի խախտման համար սահմանված է տուգանք 3 հազարի լարիի կամ 950 ԱՄՆ դոլարի չափով գումար ֆիզիկական անձանց համար, և 15 հազար լարի կամ 4 հազար 800 դոլար իրավաբանական անձանց համար:
Արտակարգ դրությունը Վրաստանում սահմանվել էր մարտի 21-ին: Մարտի 31-ին մտցվեց պերատային ժամ: Նախօրին, որոշում է կայացվել արատակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: