|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի դատարանը չեղարկել է նահանգապետ Թոնի Էվերսի` մինչև մայիսի 26-ը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինային միջոցառումների երկարաձգման մասին հրամանը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է vz.ru-ն` ամերիկյան ԶԼՄ-ներին հղումով:
Ըստ CNN-ի` դատարանի կողմից նահանգապետի հրամանը ճանաչվել է անօրինական և անվավեր: Դատարանի վճռում ասվում է, որ «նահանգի առողջապահական դեպարտամենտը գերազանցել է իր լիազորությունները` երկարաձգելով սահմանափակումները»:
Կարանտինը Վիսկոնսինում երկարաձգվել էր ապրիլի 16-ին նահանգապետ Էվերսի հրամանով: Միևնույն ժամանակ, թուլացվել էին գոլֆ-ակումբների, գրադարանների և որոշ ոչ պարենային խանութների սահմանափակումները:
Դատարանը համապատասխան վճիռը կայացրել է նահանգի Հանրապետական օրենսդիրների հայցի քննությամբ, ըստ որի` կարանտինային միջոցառումները քայքայիչ հետևանքներ են ունենում նահանգի տնտեսության վրա:
Վիսկոնսինի իշխանությունների տվյալներով` նահանգում վարակված է մոտ 11 հազար մարդ, մահացել են ավելի քան 420-ը: