|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու հրամանը։ Այս մասին Ունուսյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում.
«Եկանք, տեսանք, հաղթեցինք
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:
Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:
Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Պատիվ ունեմ», - գրել է Ալբերտ Ունուսյանը։