|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիխան սպառնացել է երկիրը թողնել առանց ուկրաինացի զբոսաշրջիկների այն պատճառով, որ Հաղթանակի օրը Ալանիայում շրջիկ համերգի ժամանակ հնչել է խորհրդային «Կատյուշա» երգը. ըստ yerkir.am-ի` հայտնում է ուկրաինական «Ստրանա» պարբերականը:
Դեսպանն այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում` տեղադրելով համապատասխան տեսանյութը: «Ես ցանկանում եմ մտածել, որ Ալանիայում մեր թուրք ընկերները մոլորության մեջ են եղել: Փաստը, որ Ալանիայի մունիցիպալիտետն աջակցում է սադրիչ գործողությունների, վկայում է միլիոնավոր ուկրաինացիների զգացմունքները չհարգելու մասին: Թե՞ իսկապես գեղեցիկ Ալանիայում այլևս չեն ցանկանում տեսնել ուկրաինացի զբոսաշրջիկների»,- գրել է նա: