|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դիմել է ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտիերեշին՝ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու տարելիցին ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։
«ՄԱԿ-ը պետք է անմիջապես քննի ԱՄՆ-ի պատասխանատվության հարցը, պատասխանատվության ենթարկելով այդ երկրի իշխանություններին հետևանքների համար, որոնք համարվում են ՄԱԿ-ի միջազգային իրավունքների ակնհայտ ոտնահարում», - նշել է Իրանի ԱԳՆ-ն։
Ըստ Զարիֆի՝ եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն երաշխավորի միջուկային համաձայնագրին ենթարկումը բոլորի կողմից։