|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան անհրաժեշտ է համարում թույլ չտալ, որ Իրանը հրաժարվի միջուկային գործարքից, քանի որ երկրում կան նման տարբերակ առաջարկող ուժեր: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի` զենքի չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` եթե հնարավոր լինի պահպանել գործարքը և այն Իրանին տնտեսապես, քաղաքականապես ու տեխնոլոգիապես ձեռնտու լինի, դա կլինի մեծագույն ձեռքբերումը, քանի որ դա կարվի առանց ԱՄՆ-ի և ի հեճուկս ԱՄՆ-ի գործողությունների: