|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները մայիսի 7-ին մասնակցել են Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կազմակերպած միջբուհական ուսանողական առցանց կոնֆերանս-քննարկմանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայիսյան եռատոնին նվիրված կոնֆերանսում ռազմական համալսարանի կուրսանտները ներկայացրել են «Հայաստանի վերածնունդը» (անգլերեն), «Կանանց ներդրումը Հայրենական մեծ պատերազմում» (ռուսերեն) և «Շուշիի ազատագրումն իմ աչքերով» զեկույցները:
Կոնֆերանսի մոդերատորները բարձր են գնահատել Ռազմական համալսարանի կուրսանտների զեկույցների բովանդակությունը և տարբեր լեզուներով ներկայացնելու կարողությունը: