|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ունիվերսիադա-2019» միջբուհական մարզամշակութային ուսանողական փառատոնը եզրագիծը հատել է ապրիլի 30-ին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտների մասնակցությամբ անցկացված փառատոնը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությամբ:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել և հաղթողներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: