|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ապրիլյան պատերազմի հանգանանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքը նրա հայեցողությամբ ցանկացած պահի կարող է հրապարակվել: Այս մասին 168.am-ին հայտնել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:
Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀԺ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Նա տեղեկացրել է, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ:
«Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասել է Քոչարյանը:
Այս առնչությամբ, Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ այո, այսօր այդ տեսաձայնագրության օրինակը փոխանցվել է նախագահ Սարգսյանին, եւ հստակեցրել, որ հրապարակման ենթակա չէ հարցուպատասխանն ամբողջությամբ, սակայն նիստում փոխհամաձայնեցվել եւ արձանագրվել է, որ դա Սերժ Սարգսյանի ներածական խոսքին չի վերաբերում: