|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մտցված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին. հայտնում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը։
Վրաստանում արտակարգ դրությունը մտվցել էր մարտի 21-ին, իսկ դրանից 10 օր անց մտցվել էր կարանտինային ռեժիմ, ապրիլի 17-ից էլ արգելվել էր թեթև մարդատարների տեղաշարժը։
Որոշումը կգործի երկրի նախագահի համապատասխան հրամանից հետո։ ԱԴ պայմանները խախտելու համար նախատեսվում է 3 հազար լարի (957 դոլար) տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար 15 հազար լարի (4.8 հազար դոլար)։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Ապրիլի 22-ի դրությամբ երկրում գրանցվել է 411 դեպք՝ 5 մահվան ելքով։