|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Իտալիայում արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը. գրում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ պաշտոնական որոշում դեռ չի կայացվել:
Ավելի վաղ, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նշել էր, որ արտակարգ դրությունը, որը լրանում է հուլիսի 31-ին, հավանաբար երկարաձգվելու է: Միևնույն ժամանակ, նա պարզաբանել էր, որ դա կառավարությանը թույլ կտա արագորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ծայրահեղ իրավիճակների դեպքում: