|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն՝ արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Ի պատասխան լրագրողների այն հարցերին՝ թե արդյոք արտակարգ դրությունը կվերաբերվի նաև ԶԼՄ-ներին, Գախարիան ասել է.
«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- Գախարիայի խոսքերն է մեջբերում apsny.ge կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում արտակարգ դրություն է մտցվել, որը կտևի մեկ ամիս։