close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ սահմանափակումներ ու միջոցառումներ է ենթադրում արտակարգ դրությունը Վրաստանում

Առողջապահություն

21 Մարտի 2020, 16:16
 Ի՞նչ սահմանափակումներ ու միջոցառումներ է ենթադրում արտակարգ դրությունը Վրաստանում

Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է մտցվելու: Այդ մասին այսօր կորոնավիրուսի տարածմանն արձագանքելու հարցով համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան. տեղեկացնում է yerkir.am-ը՝ apsny.ge-ին հղումով: 

Ըստ նրա՝ ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք պարտավոր են կատարել արտակարգ դրության դրույթները: Արտակարգ դրության խախտման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձանց համար 3000 լարի, իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի: Եթե նույն գործողությունները կրկնվեն, սահմանված է քրեական պատասխանատվություն մինչև 3 տարի ժամկետով:

«Իրավապահ մարմինները արտակարգ դրության ռեժիմը պահպանելու համար կիրառելու են Վրաստանի օրենդրությամբ նախատեսված հարկադիր միջոցներ:

Ձեզ հայտնի է, որ որոշ միջոցառումներ արդեն սահմանվել էին, սակայն հարկ է հաշվի առնել, որ  կառավարության այդ գործողությունները հանձնարարական բնույթ ունեին: Այն բանից հետո, երբ նախագահը կհամաձայնի այս որոշման հետ, և այն կհաստատվի խորհրդարանում, այդ գործողությունները կկրեն պարտադիր բնույթ»,- նշել է Գախարիան:

Apsny.ge-ն, վարչապետին հղումով, ներկայացնում է արտակարգ դրության ընթացքում կիրառվելիք սահմանափակումները:

Մեկուսացման կամ կարանտինի ռեժիմի խախտման համար նախատեսված է հարկադիր տեղափոխում համապատասխան հաստատություն:

Կանոնների խախտման համար կկիրառվեն պատժամիջոցներ:

Միջազգային ուղևորափոխադրումները սահմանափակվում են, կկատարվեն միայն բեռնափոխադրումներ:

Պետական ծառայությունների մատուցման այլ ժամկետներ ու կանոններ են սահմանվում:

Վրաստանի կառավարությանը իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում, բժշկական նպատակներով կարանտինյան մեկուսացման համար, սահմանափակել սեփականւթյան իրավունքը և օգտագործել ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքը և նյութական միջոցները:

10 մարդուց ավելի հավաքները սահմանափակվում են:

Կառավարությունն իրավունք է ունենալու սահմանափակել մասնավոր կազմակերպությունների, բիզնես կառույցների գործունեությունը կամ հանձնարարել նրանց կոնկրետ գործունեության կատարում:

Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղամիջոցների, բժշկական ծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների գները:

Կառավարությունը կսահմանի Վրաստանի օրենքներից տարբերվող կանոններ և պայմաններ կրթության ոլորտի համար:

Անհրաժեշտության դեպքում կարող է հայտարարել բժշկական կրթություն և լիազորություններ ունեցող անձանց համընդհանուր մոբիլիզացիա:

Վրաստանի կառավարության նիստերը կարող են անցկացվել տեսակապի միջոցով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica